Աստվածների պարգևը կամ ջեռոցում պատրաստված դդմիկ NEWS.am STYLE-ի բաղադրատոմսը

19:12   10 սեպտեմբերի, 2016

Դդմիկը բոլորի կողմից սիրված և գնային առումով մատչելի բանջարեղեն է։ Առանց դրա անհնար է պատկերացնել ամառային ուտեստները։

Գիտականորեն ապացուցված է, որ դդմիկ սկսել են օգտագործել Կենտրոնական Ամերիկայի բնիկները դեռեւս 5000 տարի առաջ։

Այս բանջարեղենի «լույս աշխարհ» գալու լեգենդը պարզապես հեքիաթային է՝ դդմիկը կանանց պարգևել են Աստվածները։ Ձկնորսների կանայք ապրում էին օվկիանոսի ափին, իսկ իրենց ամուսինները ամեն օր ձկնորսության էին գնում, քանի որ ձուկը նրանց հիմանական սնունդն էր։ Կանայք երեխաների հետ սպասում էին տղամարդկանց։

Երբեմն ամուսինները չէին վերադառնում. նրանց իր գիրկն էր տանում օվկիանոսը։ Եվ կանայք Աստվածներից սնունդ խնդրեցին, որը ցամաքում կաճեր, բայց նաեւ ձկան մսի նման նուրբ կլիներ, ծովախեցգետնի և կակղամորթի համով, լուսնի լույսով լցված ծովի երանգ կունենար, իսկ կեղեւը՝ պինդ, ինչպես կրիայի խեցին։ Աստվածները կանաց դդմիկ պարգևեցին։

Ջեռոցում լոլիկով և սոխով դդմիկ պատրաստելու համար անհրաժեշտ է՝


պանիր - 100 գր․

լոլիկ - 2 հատ

սոխ - 1 գլուխ

սև պղպեղ

սամիթ

աղ

Կեղևազրկել դդմիկը, օղակաձև կտրատել լոլիկի հետ։ Սոխը կտրատել բարակ օղակներով։

Տապակել դդմիկը բուսայուղով։

Տապակի մեջ մի քիչ բուսայուղ շաղ տալ, մեկ շերտով դասավորել տապակած դդմիկը, մի քիչ աղ ավելացնել, ծածկել սոխի և լոլիկի օղակներով՝ ևս մեկ անգամ համեմելով աղով ու սև պղպեղով։ Այնուհետև թարմ կամ չորացրած սամիթ լցնել, իսկ վերջում քերած պանիր տարածել։

20 րոպեից կարելի է մատուցել՝ որպես առանձին ուտեստ կամ մսի խավարտ։

Բարի ախորժակ

Ձեր՝ Մաշա



© NEWS.am STYLE