Քանյե Ուեսթ vs Հռոմի պապ. ռեփերը հովվապետից ավելի շատ հուշանվերներ է վաճառել

11:05   8 սեպտեմբերի, 2016

Այո, այո: Քանյե Ուեսթն ավելի մեծ համբավ ունի, քան Հռոմի պապը: Իզուր չէ, որ ռեփերի «էգո»-ն նրան հասցրել է «Ես աստված եմ» երգի ստեղծմանը:

Եվ այսպես, անցած սեպտեմբերին Հռոմի պապը այցելել էր Նյու Յորք, որտեղ Madison Square Garden–ում պատարագ էր տվել, որին ներկա էր մոտ 20 հազար մարդ:

Հենց այդ ժամանակ էլ մինչեւ պատարագն ու դրանից հետո վաճառվել են խաչեր, սպիտակ աղավնու պատկերով մարզական վերնաշապիկներ, ինչը մոտ 240 000 դոլարի շահույթ էր ապահովել:

Դա բացարձակ ռեկորդ էր, որը ճիշտ է ընդամենը մեկ տարի հարատեւեց, քանի որ երկու օր առաջ Քանյեն համերգ է տվել այդ նույն Madison Square Garden-ում ու իր հուշանվերների վաճառքից 780 000 դոլար շահույթ ստացել:

TMZ-ը գրում է, որ 39-ամյա ռեփերը բացարձակ ռեկորդակիր է դարձել հենց միայն Madison Square Garden–ում վաճառված վերնաշապիկներից ստացված շահույթով:



© NEWS.am STYLE