Ջեյ Զին ու P Diddy–ն ամենաբարձր վճարվող հիփ հոփ աստղերն են. Քանյե Ուեսթը չի մտել տասնյակ

12:22   8 սեպտեմբերի, 2016

Քանյե Ուեսթը Հռոմի պապին գերազանցել է հուշանվերների վաճառքով, բայց առաջ չի անցել իր բեմական գործընկերներ Ջեյ Զիից ու P Diddy–ից։

Forbes-ը ներկայացրել է ամենաբարձր վճարվող քսան հիփ հոփ աստղերի իր ամենամյա վարկանիշը:

Վարկանիշի առաջին տեղում 45-ամյա Ջեյ Զին է ու 46-ամյա Diddy–ն: Diddy-ն առաջին տեղում է՝ ի դեպ վերջին հինգ տարիներին արդեն չորրորդ անգամն է։ Ռեփերը այս տարի վաստակել է 62 մլն դոլար (սա ոչ միայն նոր ալբոմից է, այլեւ օղու արտադրությունից, նաեւ հաջող ներդրումներից)։

Երկրորդ տեղում Բեյոնսեի ամուսինն է, որի ակտիվում 53 մլն դոլար կա, հիմնականում իր պրոդյուսերական կենտրոնի, նաեւ կոնյակի ու շամպայնի արտադրության բիզնեսում արված ներդրումների շնորհիվ:

Երրորդը Dr Dre–ն է, որի հաշվին 2016-ին կուտակվել է 41 մլն դոլար (հանրահայտ ռեփերի եկամուտերը համալրել է Straight Outta Compton ֆիլմը, նաեւ ականջակալների արտադրության նրա ընկերությունը):

Ցուցակում նաեւ տեղ են գտել Դրեյքը (38.5 մլն դոլարով), Ուիզ Խալիֆան (24 մլն), Նիքի Մինաժը (20.5 մլն), ռեփեր Pitbull–ը (20 մլն), Ֆարել Ուիլյամսը (19.5 մլն), Քենդրիկ Լամարը (18.5 մլն) ու Birdman–ը (18 մլն)։

Քանյեն միայն 11-րդ տեղն է զբաղեցրել՝17 մլն եկամուտով՝ հիմնականում իր նոր՝ The Life of Pablo ալբոմից ու հագուստի հավաքածուից:

Նրան հաջորդում են DJ Khaled (15 մլն), A$AP Rocky (14.5 մլն) ), J. Cole, Lil Wayne եւ Macklemore & Ryan Lewis (14 մլն), Snoop Dogg-ն ու Eminem-ը (12.5 եւ 11մլն), Ալիշիա Քիսի ամուսինը՝ Swizz Beatz-ը (10.5 մլն), Ռիք Ռոսսն ու ռեփեր Ludacris-ը (10 մլն):



© NEWS.am STYLE