Հիասքանչ Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի նոր հավաքածուի հագուստով

10:13   9 սեպտեմբերի, 2016

Նորաձեւության ամբողջ աշխարհը արդեն մեկ օր է խոսում է Քանյե Ուեսթի նոր Yeezy Season 4 հավաքածուի փառահեղ ցուցադրության մասին:

Ցուցադրությունն անցել է Ռուզվելտ կղզում՝ Նյու Յորքում, ներկա էին Քիմը, Քենդալն ու Քայլին: 

Իսկ քիչ ավելի ուշ Քիմ Քարդաշյանը քույրերի հետ մասնակցում էր Samsung–ի միջոցառմանը: Բայց դա էլ դեռ ամենը չէ, հայուհուն ավելի ուշ նկատել են ամուսնու հավաքածուի հագուստով:

Ուշագրավ է, որ վերնահագուստի վրայի պրինտը, որը գովազդում է Քանյեի Saint Pablo համերգային շրջագայությունը, Քիմին էր նվիրված: վերնազգեստի հետեւի մասում պրինտը Քիմի լուսանկարի պատճեն էր վերջերս Մեքսիկայում անցկացրած նրա հանգստից:

Քիմը նորից նախընտրել էր այն նույն ակնոցը, որն արդեն մեկ շաբաթ է կրում է գրեթե բոլոր միջոցառումներին:

Ի դեպ, Քանյեն նույնպես ավելի ուշ հայտնվել էր իր շրջագայությունը գովազդող մարզական վերնաշապիկով:

Քենդալ Ջենները նույնպես աջակցել է Քանյե Ուեսթին:

Աղբյուր՝  Daily Mail
Լուսանկարներ՝ AKM-GSI, Startracks, GC Images, Splash, Getty



© NEWS.am STYLE