Քանյե Ուեսթը Քայլի Ջենների բոյֆրենդին ընդունել է իր ապրանքանիշ

11:36   9 սեպտեմբերի, 2016

Քանյե Ուեսթը Քայլի Ջենների բոյֆրենդ ռեփեր Թայգային ընդունել է իր ապրանքանիշ:

TMZ-ը գրում է, որ Քանյեի որոշման վրա ոչ մի կերպ չի ազդել այն փաստը, որ ռեփեր Թայգան ու Քայլի Ջենները միասին են (խոսակցություններ կան՝ իբրեւ զույգը գաղտնի նշանվել է)։

Քանյեն ու Թայգան ընկերներ ու գործընկերներ էին դեռ մինչեւ Քայլիի ու ռեփերի սիրային կապը: Քանյեն Թայգայի հետ մտերմացել էր, երբ վերջինը դեռ Բլեք Չայնայի հետ էր: Ի դեպ, Չայնան հենց այդ ժամանակ է ծանոթացել Քիմի հետ:

Մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Քանյեն միշտ իր ապրանքանիշ է ընդունում մարդկանց, ում տաղանդի հարցումվստահ է:

Ի դեպ, Քարդաշյանների ընտանիքը առաջարկել է օգնություն Թայգային նրա ֆինանսական խնդիրների կարգավորման համար, սակայն ռեփերն ասել է, որ ինքնուրույն կհաղթահարի իր անախորժությունները:



© NEWS.am STYLE