Պրեմիերա. Լեդի Գագան ներկայացրել է իր Perfect Illusion նոր երգը

09:35   9 սեպտեմբերի, 2016

Առավոտից մեզ շատ ուրախացրեց Լեդի Գագան, որը իր Youtube ալիքում ներկայացրել էր Perfect Illusion նոր սինգլը։

30-ամյա երգչուհին նշում է, որ երգի համահեղինակն ու համապրոդյուսերն են Մարկ Ռոնսոնը, Քեվին Փարքերը ու BloodPop ձայնագրման ընկերությունը:

Երգը ընդգրկված է երգչուհու նոր ալբոմում, որի թողարկմանը ֆանատները սպասում են այս տարեվերջին։

Նշենք, որ երգի տեսահոլովակը նկարահանվել է Լոս Անջելեսի մոտակայքում՝ անապատային տեղանքում:



© NEWS.am STYLE