Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Louis Vuitton-ից 1000 դոլարանոց մինի պայուսակով

11:09   9 սեպտեմբերի, 2016

Նյու Յորքում Նորաձևության շաբաթը, որը մեկնարկել է Քանյե Ուեսթի փառահեղ ցուցադրությունով ու Թոմ Ֆորդի երեկույթով, շարունակում է իր բուռն ընթացքը։

Քանի որ քաղաքում է Քարդաշյան-Ջեններ գերդաստանը, պարզ է, որ ուշադրության կենտրոնում հենց նրանք են:

Ընտանիքի յուրաքանչյուր անդամ առանձին-առանձին հայտնվում էր այս կամ այն վայրում, բայց բոլորը միասին՝ Քիմը, Քենդալը, Քայլին ու ինքը՝ Քայլին եղել են Ուեսթի արտադրության հագուստներով, որոնք գովազդում են նրա ներկա հյուրախաղերը՝ ի աջակցություն նոր ալբոմի:

Իսկ որտե՞ղ էին Քիմի ու Քանյեի երեխաները:

Մինչ զույգը ներկա էր Քանյեի ցուցադրությանը, երեխաներով դայակներն էին զբաղվում։

Երեկ Քիմի ու Քանյեի դուստրը՝ երեք տարեկան Նորթը, հայտնվել է պապարացիների տեսախցիկների օբյեկտիվներում՝ Louis Vuitton-ի հազար դոլարանոց մինի-պայուսակով:

Հիշո՞ւմ եք մի քանի օր առաջ ինչով էր աչքի ընկել աղջնակը: Նորթը հայտնվել էր Fendi–ի 2 հազար դոլարանոց պայուսակով:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI

  

 



© NEWS.am STYLE