Քանյե Ուեսթի ցուցադրությունը «ձախողված» են անվանել. ռեփերը դժգոհ է Քիմ Քարդաշյանի ընտանիքի աջակցությունից

14:31   9 սեպտեմբերի, 2016

Այս ընտանիքի հետ խելագարվել կարելի է: Նյու Յորքում մեկնարկել է Նորաձեւության շաբաթը, բայց համաշխարհային բոլոր պարբերականները ոչ թե հանրահայտ նորաձեւության տների մասին են գրում, այլ միայն Քանյե Ուեսթի հավաքածուի փառահեղ ցուցադրության ու Քարդաշյան- Ջեններ ընտանիքի մասին:

Հիմա Նյու Յորքում են Քիմը, Քենդալն ու Քայլին:

Քորթնի Քարդաշյանը, Քրիս Ջենները՝ սիրեկանի հետ, այս օրերին զվարճանում են Մոնտե Կառլոյում։

Քլոեն ընկերուհիների հետ Լոս Անջելեսում է:

Իսկ ահա Քանյեն դժգոհ է իր կնոջ ու նրա քույրերի աջակցությունից։

«Քանյեն դժգոհ է Քարդաշյանների ընտանիքի աջակցությունից: Քրիսը, Քորթնին ու Քլոեն չէին եկել նրա շոուին, ու Քանյեն շատ բարկացել էր դրանից: Նա պերֆեկցիոնիստ է, իսկ շոուից առաջ իսկական մղձավանջ էր: Քիմը մի ժամ ուշացումով էր եկել ու նրան այդքան էլ դուր չէր եկել շոուն»- People պարբերականին հայտնել է մոտ կանգնած աղբյուրը:

Չնայած Քենդալն ու Քայլին, ինչպես կարող էին, աջակցում էին Քանյեին, ամենուրեք հայտնվում էին Ուեսթի հավաքածուի հագուստներով։

Հիշեցնենք, որ անցած տարի Yeezy Season 3- ի շնորհանդեսին ներկա էր Քարդաշյանների ամբողջ գերդաստանը՝ գումարած Լամար Օդոմն ու Քեյթլին Ջենները :

CNN-ը բնութագրել է Քանյեի ցուցադրությունը որպես «անհասկանալի ու արագ» ինչ-որ բան:

The New York Post-ը այդ ցուցադրությունը անվանել է «ձախողված» իսկ Billboard –ը չի կարողացել կողմնորոշվել՝ «դա արվեստ է, թե՞ աղմկող ամբոխ»:

Աղբյուր՝  Daily Mail

Լուսանկարներ՝ Vantagenews, AKM-GSI, Getty, Startracks, GC Images, Splash, Getty



© NEWS.am STYLE