«BALDI London»-ում արդեն վաճառվում է աշնանային նոր տեսականին

14:24   9 սեպտեմբերի, 2016

«BALDI London» խանութ-սրահներում արդեն վաճառվում է աշնանային նոր տեսականին: Ինչպես NEWS.am STYLE-ին տեղեկացրին վաճառասրահից, «BALDI London» խանութ-սրահներում, բացի նոր տեսականուց, գործում է նաեւ մինչև 70% զեղչ որոշ ապրանքների գների դեպքում:  

«Եղանակային փոփոխությունները ենթադրում են զգեստապահարանի թարմացում: Ուստի «BALDI London» խանութներից շոփփինգի սիրահարներին հրավիրում են ծանոթանալու ինչպես կոշիկի և աքսեսուարի, այնպես էլ հագուստի ամենանորաոճ տեսականուն»,-նշեցին վաճառասրահում:

Հիշեցնենք, որ Երևանում արդեն գործում է «BALDI London» 6 խանութ: Խանութից հնարավոր է նաեւ օնլայն գնում կատարել: Օնլայն առաքում Հայաստանի ողջ տարածքում խանութը կատարում է անվճար:



© NEWS.am STYLE