Մոսկվան աշխարհի ամենաանբարյացակամ քաղաքն է ըստ Travel + Leisure-ի

16:40   9 սեպտեմբերի, 2016

Մոսկվան աշխարհի ամենաանբարյացակամ քաղաքն է ըստ Travel + Leisure–ի: Ի դեպ Ռուսաստանի մայրաքաղաքն արդեն երկրորդ տարին հաջորդաբար առաջատար է այս ցուցակում:

«Сплетник»-ը գրում է, որ 15 քաղաքներից բաղկացած նման ցուցակը կազմվել է ամբողջ աշխարհի 200 հազար մարդկանց հարցման հիման վրա, որոնց առաջարկվել է ընտրել այն վայրը, որի բնակիչներն ամենաանբարյացակամն են: Քվեարկությանն ընդամենը 266 քաղաք է մասնակցել:

Մոսկվա այցելած զբոսաշրջիկները նշել են, որ մայրաքաղաքի բնակիչները հազվադեպ են օգնության գալիս, նաեւ նշել են լավ ռեստորանների բացակայությունը, մշտական խցանումները ու հասարակական տրանսպորտի խնդիրները:

Ամենաանբարյացակամ քաղաքների ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է Ատլանտիկ- սիթին, երրորդը՝ Սանկտ Պետերբուրգը: Չորրորդ տեղում Մարսելն է, որին հաջորդում են ամերիկյան Լոս Անջելես, Նյու Յորք, Ֆիլադելֆիա, Բալթիմոր ու Լաս Վեգաս քաղաքները: Իսկ հետո արդեն՝ ֆրանսիական Կաննը:

Պեկինը, Մայամին, Վաշինգթոնը, Ֆրանկֆուրտը ու Բոստոնը եզրափակում են ամենաանբարյացակամ 15 քաղաքների ցուցակը:



© NEWS.am STYLE