Կրկին առանց կրծկալի. Քիմ Քարդաշյանը նորից ցնցել է իր համարձակ հագուստով

11:18   10 սեպտեմբերի, 2016

Նյու Յորքում Նորաձեւության շաբաթը կարելի է համարձակորեն վերանվանել Քարդաշյան- Ջեններ գերդաստանի շաբաթ:

Քիմը, Քայլին ու Քենդալը պապարացիների մշտական ուշադրության կենտրոնում են: Քույրերը Նյու Յորքում բացառապես Քանյե Ուեսթի հավաքածուի հագուստով են ներկայանում:

Այս անգամ էլ առավոտյան Նյու Յորքը շատ արագ ուշքի եկավ, կամ այսպես ասենք՝ կտրուկ զարթնեց, երբ Քիմը հյուրանոցից դուրս եկավ Yeezy Season 3-ից մի ուշագրավ հագուստով (Ուեսթի անցած տարվա հավաքածուից):

Հայուհին Նյու Յորքում արդեն երկու անգամ ցուցադրել է իր կուրծքը, բայց ինչպես գիտենք՝ Աստված երրորդություն է սիրում:

Մեր կողմից հիշեցնենք, որ Քանյե Ուեսթի ցուցադրությունը երեկ լրատվամիջոցները «ձախողված» են անվանել, իսկ ռեփերն էլ դժգոհ է Քիմ Քարդաշյանի ընտանիքի աջակցությունցից:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Startracks, INF



© NEWS.am STYLE