Հմայիչ Քենդալ Ջենները՝ գերմանական Vogue–ի շապիկին ու էջերին

16:15   10 սեպտեմբերի, 2016

Իզուր չէ, որ Քենդալ Ջենները ժամանակին լսել էր Vogue–ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի խորհուրդը՝ հեռանալ ռեալիթի շոուի ոլորտից ու տեղափոխվել մոդելային բիզնես:

20-ամյա աղջիկը հայտնվել է գերմանական Vogue–ի շապիկին ու էջերին, եւ սա Քենդալին նվիրված Vogue–ի արդեն յոթերորդ շապիկն է:

Շապիկի վրա մոդելը 1650 ֆունտ ստերլինգ արժողության վերարկուով է:

«Այնքան գեղեցիկ, այնքան շքեղ»՝ գրված է շապիկի վրա։

Նշենք, որ Քենդալը նաեւ զարդարել է ամերիկյան Vogue–ի սեպտեմբերյան թողարկումը։

Ավելի վաղ Քենդալը հայտնվել էր Ճապոնիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Իսպանիայի ու Ֆրանսիայի Vogue-ի շապիկներին:

Աղբյուր՝Daily Mail



© NEWS.am STYLE