Ես երբեք չեմ նայում ժամացույցիս, երբ աշխատում եմ. այսօր ծնվել է Կարլ Լագերֆելդը

13:35   10 սեպտեմբերի, 2016

83 տարի առաջ այս օրը ծնվել է համաշխարհային նորաձեւության հսկաներից մեկը՝ գերմանացի ոճաբան եւ լուսանկարիչ Կարլ Լագերֆելդը:

Լագերֆելդը դեռ մանկուց է հետաքրքրված եղել նորաձեւությամբ: Նա կրթությունը ստացել է Փարիզում, իսկ 1955 թ-ին նրա հեղինակած վերարկում հաղթել է նորաձեւության մրցույթներից մեկում: Այդպես նա դարձավ ֆրանսիացի դիզայներ Պիեռ Բալմենի օգնականը, որից հետո իր տաղանդի եւ աշխատասիրության շնորհիվ սկսեց ինքնուրույն հարթել իր ուղին նորաձեւության ասպարեզում:

Լագերֆելդը հետաքրքիր միտք ունի ոչ միայն հագուստի հարցում… Նրա արտահայտած մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Սեւ ու սպիտակը միշտ էլ նորաձեւ է՝ անկախ նրանից, թե ինչ է այդ համադրությունը նշանակում»:

«Կյանքում ես ամենից շատ սիրում եմ նոր սկիզբը»:

«Ինձ ոչ-ոք ու ոչինչ այդքան չի վախեցնում, որքան տիկնիկների հավաքածու ունեցող մարդիկ»:

«Ինձ համար ձանձրալի է այն մարկանց կյանքը, որոնք ամեն օր ստիպված են գնալ աշխատավայր՝ գումար վաստակելու համար»:

«Մարդիկ կարող են խմել աչքերի միջոցով, ես էլ կարող եմ ուտել քթիս օգնությամբ»:

«Այսօրվա նորաձեւության մեջ լոգոյի դերն անժխտելի է»:

«Հավաքածուն, պարզապես, մեկ հավաքական միտք չէ: Դա այն է, ինչը քեզ դուր է գալիս, որը դու հետագայում գծում ես թղթի վրա»:

«Ես երբեք չեմ նայում ժամացույցիս, երբ աշխատում եմ»:

«Արդեն չգիտեմ, թե ինչ է նշանակում «նորմալ» բառը»:

«Հավաքածու ստեղծելը նման է նոն-սթոփ երկխոսության»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE