Գեղեցկուհի Քայլի Ջեններն ու ռեփեր Tyga–ն՝ Harper's Bazaar–ի երեկույթին

17:23   10 սեպտեմբերի, 2016

Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա շրջանակում քաղաքում կայացել է Harper's Bazaar երեկույթը, որը Կարին Ռոյթֆելդն էր կազմակերպել:

Միջոցառման հրավիրված աստղն էր Քանյե Ուեսթը, որը ինչպես միշտ կարողացել է ոգեւորել հանդիսատեսին:

Քիմ Քարդաշյանը փայլում էր Givenchy–ի կոմբինեզոնով։

Իսկ առանձին մենք ուզում ենք անդրադառնալ Քայլի Ջեններին, որը ռեփեր Tyga –ի հետ միասին հավաքույթի ընթացքում միացել էր իր քույրեր Քենդալին, Քիմին, Քորթնիին ու մորը՝ Քրիսին:

19-ամյա Քայլին հայտնվել էր Balmain զգեստով ու անվերջ լուսանկարվում էր, թե հյուրանոցից դուրս գալու, թե հավաքույթի ժամանակ:

Քենդալն ու Քայլին միասին են լուսանկարվել:

Քենդալը Marchesa–ից շքեղ զգեստով:

Աղբյուր՝  Daily Mail

Լուսանկարներ՝ Getty, Startracks, Rex, Shutterstock

 



© NEWS.am STYLE