Սեքսուալ Քորթնի Քարդաշյանը՝ Harper's Bazaar–ի հավաքույթին

18:19   10 սեպտեմբերի, 2016

Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա շրջանակում կայացել է Harper's Bazaar հավաքույթը, որը Կարին Ռոյթֆելդն էր կազմակերպել:

Հավաքույթի հատուկ հյուրը Քանյե Ուեսթն էր, որը մեկ ժամվա ընթացքում ուրախացնում էր հյուրերին իր երգերով:

Ու եթե Քանյե Ուեսթի հավաքածուի ցուցադրությանը Քրիս Ջեններն ու Քորթնի Քարդաշյանը չէին կարողացել ներկա գտնվել, ապա հավաքույթին մասնակցում էին ու նրանց միացել էին Քիմը, Քայլին ու Քենդալը:

Քիմը հայտնվել էր երեկույթին Givenchy-ի հագուստով։  

Քայլին Ջենները հանդիսատեսին ապշեցրել է Balmain–ից իր նոր զգեստով։

Մենք չենք կարող անտարբեր անցնել Քորթնիի կողքով, որը դեռ Մոնթե Կառլոյում էր ցնցել մեզ իր լուսանկարներով։

Դե իսկ Plaza Hotel, որտեղ անցնում էր հավաքույթը, 37-ամյա Քորթնին ժամանել էր մի շատ համարձակ զգեստով:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Getty, Startracks, Rex, Shutterstock

 



© NEWS.am STYLE