Բարբի տիկնիկների աշխարհի ամենամեծ հավաքածուն

13:14   8 մարտի, 2013

Միացյալ նահանգների բնակիչ Սթենլին Բարբի տիկնիկների՝ աշխարհում ամենամեծ հավաքածուն ունի:

Americanlivewire.com-ի փոխանցմամբ, ամերիկացու հավաքածուն ներառում է ավելի քան 2 հազար տիկնիկ եւ զբաղեցնում է նրա տան 4 սենյակները: Այս հավաքածուի արժեքը, նախնական հաշվարկներով, կազմում է 80 հազար դոլար: 40-ամյա Սթենլին տիկնիկները սկսել է հավաքել 1997 թվականից: Նրա ընկեր Դենիսն իր հերթին հավաքում է Բարբիի տիկնիկային սիրելիների՝ Քեների հավաքածուն:

Սթենլին 7 սենյակից բաղկացած Ֆլորիդայի իր տունը վերածել է թանգարանի: Սթենլին եւ Դենիսը նաեւ այցելում են իրենց սիրելի տիկնիկներին նվիրված տարբեր միջոցառումների ամբողջ աշխարհում:



© NEWS.am STYLE