Մայքլ Ջեքսոնի քույրը 2 ամիս է թաքնվում է հասարակայնությունից

14:14   12 սեպտեմբերի, 2016

Վերջին անգամ Ջանեթ Ջեքսոնի հղիության մասին մենք լսել էինք հունիսին, երբ նրա 50-ամյա եղբայր Ջեքսոն Տիտոն պատմել էր, թե ինչպես է անցնում քրոջ հղիությունը: Տիտոն հերքել էր լուրերն այն մասին, որ իր աստղային քրոջ երեխային փոխնակ մայրն է կրում կրծքի տակ:

«Ջանեթի մոտ ամեն ինչ լավ է, նա հեշտ է տանում հղիությունը: Ինչպես գիտեք, նա նույնիսկ հետաձգել է հյուրախաղերը, որպեսզի հոգ տանի իր առողջության մասին»,- նկատել է Տիտո Ջեքսոնը:

UsWeekly-ն գրում է, որ Ջանեթը հղի է իր առաջին երեխայով ու հիմա «անկողնային ռեժիմում» է գտնվում:

Ի դեպ, երգչուհին բազմիցս փոխել է իր Unbreakable Tour շրջագայության ժամկետները: Քանի որ Ջանեթին երկու ամիս է չեն տեսել, քննադատները համարում են, որ երգչուհին առհասարակ կչեղարկի իր շրջագայությունը: Ըստ լուրերի՝ բժիշկները մանրակրկիտ հետեւում են նրա առողջական վիճակին, բացի դրանից աստղի գտնվելու վայրը դեռ անհայտ է: Ջանեթն ու նրա ամուսինը շատ տներ ունեն աշխարհում, թե հատկապես որտեղ է հիմա գտնվում երգչուհին, չեն հայտնում:

Գարնանը հայտնի է դարձել, որ Ջանեթն ու նրա ամուսինը՝ Քաթարից 41-ամյա միլիարդատեր Ուիսսամ Ալ Մանան իրենց առաջնեկին են սպասում:

«Անհայտ է, թե Ջանեթը հիմա որտեղ է, բայց նրան կարելի է գտնել՝ հետեւելով նրանց ընտանիքի բժիշկների տեղաշարժին: Մայրը մի քանի շաբաթ առաջ էր այցելել նրան:

Նրա շրջագայությունը, ըստ երեւույթին կհետաձգեն»,- ասել է մոտ կանգնած աղբյուրը:



© NEWS.am STYLE