16:23 12 սեպտեմբերի, 2016Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան իմացել են իրենց ապագա երեխայի սեռը: Զույգը հայտնել է այս մասին E ալիքով ցուցադրվող Rob & Chyna ռեալիթի շոուի ժամանակ:

Իրենց շոուի առաջին դրվագում 29-ամյա Ռոբն ու 28-ամյա Չայնան հայտնել են, որ աղջիկ են ունենալու:

«Ռոբ, աղջի՛կ է,- հայտնել է Չայնան,- Ես երջանիկ եմ, որ երեխան առողջ է ու երջանիկ եմ, որ դուստր եմ ունենալու»:

«Աղջիկ է, պատկերացնում եմ ինչ լավիկն է լինելու»- թվիթ է հրապարակել Քիմը:

Նշենք, որ մի քանի օր առաջ Ռոբ Քարդաշյանը պատմել էր, թե ինչու ներկա չի եղել Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի հարսանիքին:
Աղբյուր՝ Daily Mail