21-ամյա Սեւի Շիլսը նվաճել է «Միսս Ամերիկա 2017» տիտղոսը

17:13   12 սեպտեմբերի, 2016

21-ամյա Սեւի Շիլդսը՝ Արկանզասից, նվաճել է «Միսս Ամերիկա 2017» տիտղոսը, գրում է EOnline–ը:

Մրցույթը, որին մասնակցել է 52 աղջիկ, անցել է Ատլանտիկ Սիթիում: Ժյուրիի անդամներին էին Սիարան, Սարա Ֆոստերը ու շոու բիզնեսի մյուս ներկայացուցիչները:

Սեւին ստացել է 50 հազար դոլարի կրթաթոշակ քոլեջում սովորելու համար:

Առաջին «Վիցե-միսս Ամերիկա» է դարձել «Միսս Հարավային Կարոլինա» Ռեյչել Ուայաթթը, երկրորդը՝ «Միսս Նյու Յորք» Կամիլա Սիմսը:

Այս տարի «Միսս Ամերիկա» մրցույթին 52 աղջիկ է մասնակցել:

Շիլդսը ստեղծագործական փուլում կատարել է ջազ ոճի պար Smash հեռուստասերիալի երաշտության ներքո: Բացի դրանից աղջիկը առողջ կենսակերպ էր քարոզում:

Մրցույթում նրա կարգախոսն է եղել «Ճիշտ սնվել, ավելի լավ ապրելու համար»։

Հաղթանակից հետո աղջիկը նշել է, որ խենթի պես ուրախ է արդյունքի համար, բայց մոտ ապագայում ծրագրում է վերադառնալ քոլեջ, որտեղ թանգարանային գործ է ուսումնասիրում:



© NEWS.am STYLE