Գեղեցկուհի Անժելա Սարաֆյանը՝ «Խոստում» ֆիլմի պրեմիերային

15:29   12 սեպտեմբերի, 2016

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացած «Խոստում» ֆիլմի պրեմիերան ամենասպասվածներից էր հայ կինոսերների համար։ Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի հիմքում սիրային պատմություն է, որի դեպքերը զարգանում են 1914-1915թթ-ին։

Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված կինոնկարի ռեժիսոր օսկարակիր Թերի Ջորջը որպես գլխավոր դերակատարներ ընտրել է Քրիստիան Բեյլին, Օսկար Այզեկին, Շառլոտա Լե Բոնին, ովքեր արդեն հասցրել են փայլել կինոփառատոնի կարմիր գորգով անցնելիս։

Ավելին, Այզեքը ներկայացել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան անմոռուկով, իսկ Շարլոտը կարմիր գորգի շուրջ հավաքված լրագրողների հետ զրույցում նշել էր՝ ամաչում է, որ չգիտեր Հայոց ցեղասպանության մասին։

Բայց ամերիկյան դերասանների եւ կանադուհի Շարլոտի կողքին փայլել է նաեւ Անժելա Սարաֆյանը, որը այս նշանակալից կինոիրադարձությանը եկել էր սպիտակ շքեղ զգեստով։

Նշենք, որ պրեմիրային ներկա էր նաեւ կինոնկարի սաունդթրեքի հեղինակ աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը, որը եկել էր կնոջ՝ Անժելա Մադաթյանի հետ։

 

Լուսանկարներն՝ Instagram



© NEWS.am STYLE