Մթերքներ, որոնք հեշտորեն կարելի է փոխարինել ավելի օգտակար եւ դիետիկ մթերքներով

19:14   1 հոկտեմբերի, 2016

Քանի որ քաջություն եք հավաքել եւ որոշել եք առողջ լինել, արմատականորեն նիհարել կամ էլ ուղղակի մի քիչ շտկել ձեր կազմվածքը, պետք է կտրականապես հրաժարվեք սննդակարգերից եւ կանգնեք ճիշտ սննդի ճանապարհին: Պետք է հիշեք, որ սննդակարգերը ձեզ ստիպում են սահմանափակել սնունդը, ինչը նյութափոխանակության խանգարումների, դեպրեսիաների, հաճախակի նյարդայնության է հանգեցնում, ինչը հետագայում ավելորդ քաշի պատճառ է դառնում: Իսկ ճիշտ սնունդը չի սահմանափակում սիրելի մթերքների ընդունումը` ձեզ թույլ տալով ուտել այն ամենը, ինչ սիրելի է` այն տարբերությամբ, որ որոշ մթերքներ փոխարինում եք առավել օգտակար եւ պակաս կալորիականներով:

Բրինձը կինոայով փոխարինեք

Կինոա հատիկային մշակաբույսն արդեն մտել է ժամանակակից մարդու սննդակարգ: Այն շատ հարուստ է սպիտակուցով, երկաթով, ֆտորով եւ այլ օգտակար հանքանյութերով: Եթե համեմատենք միանման չափաբաժիններով կինոան եւ բրինձը, վերջինս մի քիչ ավելի քիչ կալորիաներ կունենա: Բայց արժե հաշվի առնել, որ բրնձում շատ են ածխաջրերը, որոնք քայքայվելուց հետո շաքարի են վերածվում, դա էլ` ճարպի: Իսկ կինոա օգտագործելիս դուք օրգանիզմը սպիտակուցներով եք հագեցնում:

Սպիտակ հաց: Վնասակար է:

Բոլորին հայտնի է, որ սպիտակ, թարմ հացը, որքան էլ համեղ լինի, վնասակար է օրգանիզմի համար: Այն ստամոքսում խմորում է առաջացնում, լցնում է աղիները, բացի այդ, բավականաչափ կալորիական է: Այդ պատճառով բուտերբրոդների համար հիմք ընտրելիս ընտրեք լավաշը, որն ավելի օգտակար է օրգանիզմի համար, ինչպես նաեւ հարուստ է երկաթով եւ կալցիումով: Կարելի է նաեւ նախընտրությունը տալ դիետիկ հացիկներին, որոնք դրականորեն են ազդում աղիների պատերի վրա:

Կարտոֆիլը կարելի է փոխարինել

Սիրում եք կարտոֆիլ: Չեք կարող ձեր սնունդը պատկերացնել առանց կարտոֆիլով ուտեստի: Փորձեք այն փոխարինել այլ մթերքներով կամ էլ դրա պատրաստման ավելի ցածրկալորիական տարբերակներ ընտրեք: Այսպես, օրինակ` կարտոֆիլային պյուրեն ծաղկակաղամբից պյուրեով փոխարինեք, որը հարուստ է տարբեր հանքանյութերով, վիտամիններով եւ ցածրկալորիական է: Համային հատկանիշներով այն շատ հաճելի է, հրաշալիորեն համադրվում է կաթնամթերքի, կարագի եւ այլնի հետ: Այսպիսով` դուք սիրելի ուտեստ եք ստանում բոլոր համեմունքներով եւ ավելի ցածր կալորիաներով:
Սիրելի ֆրի կարտոֆիլը կարելի է փոխարինել քաղցր կարտոֆիլով` բատատներով, որը ցածրկալորիական է, ինչպես նաեւ հարուստ է А, С վիտամիններով, կալցիումով եւ բջջանյութով: Երբ դուք դարձյալ ցանկանաք ֆրի կարտոֆիլ ուտել, ուղղակի ջեռոցում բատատներ խորովեք: Այսպիսով` դուք ոչ միայն համեղ կուտեք, այլեւս համեղ ժամանակ կանցկացնեք եւ կօգնեք ձեր օրգանիզմին:

Սոուսներ

Եթե դուք ձեր ուտեստները չեք պատկերացնում առանց սոուսների եւ համեմունքների, սիրելի մայոնեզը փոխարինեք ավոկադոյի պյուրեով, թարմ, մանր կտրատված լոլիկից կետչուպով, իսկ թթվասերը` հունական յոգուրտով: Մի մոռացեք նաեւ աղցանների համար կիտրոնի հյութի մասին եւ ձեր օրգանիզմը ձեզ «շնորհակալություն» կհայտնի, իսկ կարճ ժամանակ անց դուք կտեսնեք ճիշտ եւ առողջ սննդի արդյունքը:

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE