17:36 12 սեպտեմբերի, 2016Դեռեւս պսակադրությունից առաջ հայտնի երգիչ Արամեն մեկնել էր Բելառուս՝ նկարահանելու իր եւ այնտեղ հայտնի երգչուհի Անժելիկա Ագուրբաշի համատեղ «Было и прошло» երգի տեսահոլովակը։ Իհարկե, այս մասին մեր ընթերցողներին արդեն պատմել ենք, ինչպես նաեւ ներկայացրել ռուսական երաժշտական ալիքներից Ru.Tv-ի անդրադարձը զուգերգին ու հոլովակի նկարահանման աշխատանքներին։
Իսկ հիմա «Было и прошло» երգը գնահատելու հնարավորություն ունեն նաեւ արտիստների երկրպագուները, քանզի տեսահոլովակն արդեն հայտնվել է Արամեի Youtube-յան ալիքում։
Նշենք, որ զուգերգի եւ խոսքերի, եւ երաժշտության հեղինակը ռուսաստանաբնակ հայ երգչուհի Աննա Հովներն է։