Քիմ Քարդաշյանը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Պրիյանկա Չոպրան աշխարհի ամենասեքսուալ կանայք են GQ-ի վարկածով

10:13   13 սեպտեմբերի, 2016

GQ պարբերականն իր պաշտոնական կայքում հրապարակել է 2016-ի ամենասեքսուալ կանանց ցուցակը: Կասկած չկա, որ նրանց շարքում է նաեւ Քիմ Քարդաշյանը:

Ուշագրավ է, որ այս անգամ պարբերականը տարվա գեղեցկուհի է ընտրել ոչ թե մեկ, այլ յոթ գեղեցիկ կանանց՝ 2016-ի տարբեր ամիսներին GQ շապիկների հերոսուհիներին:

Ցուցակում ընդգրկվել են այն աղջիկները, որոնք այս տարի մասնակցել են տղամարդկանց ամսագրի համար համարձակ ֆոտոշարքերի:

Ինչպես չհիշենք Քիմի կրքոտ ֆոտոշարքը պարբերականի համար։

Մյուս գեղեցկուհիներից է ամերիկացի մոդել Հաննա Դեւիսը

Միանշանակ, աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ բրազիլացի սուպերմոդել Ալեսսանդրա Ամբրոսիոն:

Սելենա Գոմես

Կուբացի դերասանուհի Անա դե Արմաս

Պրիյանկա Չոպրա

Մոդել Հեյլի Կլաուսոն



© NEWS.am STYLE