Նորաձեւության շաբաթը Նյու Յորքում. Carolina Herrera-ի գարուն-ամառ 2017 շքեղ ցուցադրությունը

14:35   13 սեպտեմբերի, 2016

Նյու Յորքում Քանյե Ուեսթի ցուցադրությունը, նաեւ Քարդաշյան-Ջեններ գերդաստանի արկածները կարծես մոտեցել են ավարտին, ու մենք վերջապես կարող ենք  ուշադրություն դարձնել նաեւ նորաձեւության հանրահայտ տների ցուցադրություններին:

Նորաձեւության շաբաթվա շրջանակում Նյու Յորքի Հինգերորդ ավենյուի թանգարանի շենքում երեկ անցել է Carolina Herrera գարուն- ամառ հավաքածուի ցուցադրությունը:

Դիզայները, որը տոնում էր իր սեփական ապրանքանիշի 35-ամյակը, որոշել է 2017-ի գարուն-ամառ սեզոնին բոլորին հիշեցնել տարբեր ձեւերի վերնաշապիկի գրավչության մասին:

Հաջորդ գարնան հավաքածուում շատ են դիորյան new look-ի ուրվագծերը՝ փայլուն մետաքսից ու նույնիսկ դենիմեից ճոխ կիսաշրջազգեստներ՝ բարակ գոտկատեղերով:

Կարոլինան խոստավանում է,որ ինքն արդեն վեց տարի է վերնաշապիկներ է հանգնում ու գիտի այդ դասական հագուստի բոլոր արժանիքները, որոնք հեշտությամբ հնարավոր է արդիականացնել: Հավաքածուն գրեթե ամբողջությամբ սեւ- սպիտակ գույներով է՝ մերթընդմերթ երկնագույն դենիմի, արծաթագույն տաֆտայի ու դասական ծաղկավոր նախշերով մետաքսի հազվագյուտ միաձուլվածքով:

Այդ մտահղացման պատկերավոր հաստատումն են դարձել վերնաշապիկ-զգեստները ու հագուստի տակից հանգնվող վերնաշապիկները հոյակապ համադրվում են դենիմի հետ:

Սպիտակ բամբակյա վերնաշապիկով էր ներկայացել նաեւ ինքը՝ Կարոլինա Էրրերան, որը կյանքում ու աշխատանքում մշտապես գնահատում է բնական կտորների ու արտաժամանակյա նրբագեղության արժեքը:

Նյութը՝ Daily MailSpletnikBuro247



© NEWS.am STYLE