«Եվրատեսիլ 2016»-ից հետո տեւական լռությունից հետո երգչուհի Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Հարս» երգի հիման վրա։ Ստեղծագործությունը Իվետայի եւ DJ Սերժոյի համատեղ աշխատանքն է։
Նշենք, որ «Հարս»-ի համար որպես երաժշտական հիմնական մոտիվ ծառայել է «Բուլանըխի սիրերգ» ժողովրդական երգը:
Տեսահոլովակում օգտագործվել են կադրեր «Հնավանդ թմբուկ» հայկական ֆիլմից, որտեղ ներկայացված են հատվածներ հայկական ավանդական հարսանեկան արարողությունից, տոնական երգ ու պար, տվյալ ժամանակաշրջանի հայկական կենցաղ: