62-ամյա Լյուբով Ուսպենսկայան խայտառակվել է լողազգեստով լուսանկարը ֆոտոշոփով գեղեցկացնելու համար

17:43   13 սեպտեմբերի, 2016

62-ամյա Լյուբով Ուսպենսկայան խայտառակվել է լողազգեստով լուսանկարը ֆոտոշոփով գեղեցկացնելու համար: Իր Instagram–ում երգչուհին հրապարակել է մի լուսանկար, որտեղ նա լողազգեստով է: Լուսանկարը փորձել են գեղեցկացնել ֆոտոշոփ ծրագրի օգնությամբ, ընդ որում փորձն անհաջող է եղել, ինչի պատճառով երգչուհու բաժանորդները ծաղրել են նրան:

«Վայելում եմ, արեւայրուք եմ ընդունում, պատրաստվում Ամերիկայում իմ առաջին համերգին, եղանակը լիցքաթափում է, թող իմ լավ տրամադրությունը բոլորիդ փոխանցվի, իմ ընկերներ։ Ես հեռու եմ, բայց իմ սիրտը ձեր կողքին է»,- ստորագրել է լուսանկարը Ուսպենսկայան:

Наслаждаюсь , загараю, готовлюсь к первому концерту по Америке, погода располагает, пускай моё хорошее настроение передаётся всем вам , мои друзья, я далеко, но сердце рядом с вами❤️

A photo posted by Любовь Успенская (@uspenskayalubov) on

Ռելաքսի համար երգչուհին ընտրել է Մայամին, ու հիմա վայելում է հինգաստղանի հյուրանոցի հարմարավետությունը Սաննի Այլս Բիչ քաղաքում:

Ուշադիր երկրպագուները, ճիշտ է, միանգամից նկատել են կեղծիքը ու ծաղրել Ուսպենսկայային չափից նկատելի ֆոտոշոփի համար։

«Ինչու ամբողջ ոտքը չեն ֆոտոշոփով ուղղել», «Ինչո՞ւ եք այդքան անհաջող ֆոտոշոփ արել, դուք առանց այդ էլ հիասքանչ եք»: «Ինչո՞ւ եք ամբողջ ոտքը լղոզել: Չէ՞ որ երեւում է: Ձեր տարիքում չարժե նման հիմար բաներ անել» - մեկնաբանել են աստղի բաժանորդները:



© NEWS.am STYLE