Ավստրալիայում «աշխարհի լավագույն աշխատատեղն» է բացվել

15:55   8 մարտի, 2013

Ավստրալական Tourism Australia տուրիստական ընկերությունը դիմումներ է ընդունում «աշխարհի լավագույն աշխատատեղի» համար:

Ըստ The Daily Mail-ի, ակցիան 18-30 տարեկան օտարերկրացիների համար է: Թեկնածությունը դիտարկելու համար անհրաժեշտ է ընկերության կայքում դիմում-հայտ լրացնել եւ ունակությունները ցուցադրող տեսանյութ ուղարկել: Աշխատանքը նախատեսված է կես տարվա համար, որի ընթացքում կարելի է 100 հազար դոլար աշխատել: Բացվել է 6 աշխատատեղ. զվարճացնող, լուսանկարիչ, համտեսող, ճանապարհորդ, անտառապահ եւ բնապահպան: Ամեն պաշտոն համապատասխանում է երկրի 6 նահանգներից մեկին, որոնցից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ունի:



© NEWS.am STYLE