09:32 14 սեպտեմբերի, 2016Youtube Fifty Shades ալիքում հայտնվել է «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի շարունակության՝ Fifty Shades Darker (Հիսուն երանգով ավելի մուգ) ֆիլմի թրեյլերը:
Երկու րոպեանոց տեսահոլովակում հայտնվում է համեստ Անասթեյշա Սթիլը՝ Դակոտա Ջոնսոնի դերակատարմամբ, եւ ճակատագրական Քրիստիան Գրեյը (Ջեյմի Դորնանը), որը թուլություն ունի ԲԴՍՄ կուլտուրայի նկատմամբ։
Կադրում հայտնվում է նաեւ Քիմ Բեսինջերը՝ գլխավոր հերոսի նախկին սիրուհու դերակատարը, որին էլ հենց տղամարդը պարտական է իր սեքսուալ նախասիրությունների համար:
Վեճեր, հաշտություն, այլեւս ոչ մի գաղտնիք, մութ անցյալ ու ամենազոր կիրք. այդ ամենը կարելի է տեսնել էկրաններին արդեն 2017-ի փետրվարի 14-ին: