Victoria's Secret's 2016 ցուցադրությունը կանցկացվի Փարիզում

12:32   14 սեպտեմբերի, 2016

Victoria's Secret's 2016 ցուցադրությունը կանցկացվի Փարիզում, գրում է WWD–ն: Երկու տարի հաջորդաբար ապրանքանիշի ցուցադրությունը Լոնդոնում էր անցնում ու ապրանքանիշի ներկայացուցիչները ոչ մի ձևով չեն մեկնաբանում իրենց գալիք ցուցադրության վայրը փոխելու անսպասելի որոշումը:

Ցուցադրության նկարահանումները ավանդաբար կազմակերպվում են նոյեմբերի վերջին, իսկ շոուն ցուցադրելու են դեկտեմբերին:

Մինչեւ 2014 թ. շոուն հիմնականում Նյու Յորքում էր անցնում (նաեւ Լոս Անջելեսում, Մայամիում ու նույնիսկ Կաննում): Հետո ապրանքանիշի տեղակայման վայր ընտրվեց Լոնդոնը:

Առաջին անգամ է շոուն կայանալու Ֆրանսիայի մայրաքաղաքում:

Մի  քանի շաբաթ առաջ ապրանքանիշն արդեն Փարիզում նկարահանել էր գալիք շոուի գովազդային տեսահոլովակը:

Տեսահոլովակը նկարահանել էր «Տրանսֆորմերների» ռեժիսոր Մայքլ Բեյը։



© NEWS.am STYLE