14:37 14 սեպտեմբերի, 2016Ռիոյում կայացած Օլիմպիական խաղերի օրերին մոդել Ադրիանա Լիմայի ուղեւորությունը հայրենիք՝ Բրազիլիա, արգասաբեր էր՝ անձնական առումով: Daily Mail-ը գրում է, որ բրազիլացի սուպերմոդելը հանդիպում է ամերիկացի հեռուստահաղորդավար Ռայան Սիքրեսթի հետ:
Եթե հավատանք մամուլում հայտնված տեղեկություններին, զույգը մտերմացել է Օլիմպիական խաղերի ժամանակ: Ադրիանայի Instagram –ում նունիսկ Ռայանի հետ համատեղ լուսանկար է հայտնվել՝ Բրազիլիայում արված:

ԱՄՆ վերադառնալուց հետո Լիմայի ու Սիքրեսթի մտերիմ կապը շարունակվել է ու նրանց նույնիսկ միասին տեսել են Նյու Յորքի ռեստորաններից մեկում:
Ո՛չ Ադրիանան, ո՛չ էլ Ռայանը առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել իրենց հարաբերությունները:

Հիշեցնենք, որ մինչ այդ Ադրիանա Լիման ամուսնացած է եղել բասկետբոլիստ Մարկ Յարիչի հետ, զույգը երկու ընդհանուր դուստր ունի: Մարկից բաժանվելուց հետո ասում էին, իբրեւ Ադրիանան սիրային հարաբերություններ է ունեցել Սքոթ Իսթվուդի, ֆուտբոլիստ Սամի Հեդիրայի ու ամերիկյան ֆուտբոլի մարզիկ Ջուլիան Էդելմանի հետ: