17:15 14 սեպտեմբերի, 2016Երեկ Youtube-ի Fifty Shades ալիքում հայտնվել է «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի շարունակության՝ Fifty Shades Darker («Հիսուն երանգով ավելի մուգ») ֆիլմի թրեյլերը: Ֆիլմը էկրաններին կհայտնվի 2017-ի փետրվարին, իսկ ահա դրա թրեյլերը արդեն երեք միլիոն դիտում է ունեցել՝ 24 ժամից էլ քիչ ժամանակահատվածում:

Երկու րոպեանոց տեսահոլովակում հայտնվում է համեստ Անասթեյշա Սթիլը՝ Դակոտա Ջոնսոնի դերակատարմամբ, եւ ճակատագրական Քրիստիան Գրեյը (Ջեյմի Դորնանը), որը թուլություն ունի ԲԴՍՄ կուլտուրայի նկատմամբ։
Կադրում հայտնվում է նաեւ Քիմ Բեսինջերը՝ գլխավոր հերոսի նախկին սիրուհու դերակատարը, որին էլ հենց տղամարդը պարտական է իր սեքսուալ նախասիրությունների համար:
Վեճեր, հաշտություն, այլեւս ոչ մի գաղտնիք, մութ անցյալ ու ամենազոր կիրք. այդ ամենը կարելի է տեսնել էկրաններին արդեն 2017-ի փետրվարի 14-ին:

