Վուդի Ալենն ու Մայլի Սայրուսը՝ «Ճգնաժամ 6 տեսարանով» սերիալի թրեյլերում

11:41   15 սեպտեմբերի, 2016

Youtube Consequence of Sound ալիքում հայտնվել է Վուդի Ալենի նոր ֆիլմի՝ Crisis in Six Scenes (Ճգնաժամ վեց տեսարանով) կատակերգական սերիալի թրեյլերը:

Դերերից մեկը կատարել է Մայլի Սայրուսը:

«Ճգնաժամ վեց տեսարանով» սերիալի սյուժեն ծավալվում է 1960-ականներին: Նեւրոտիկ գրողը (Վուդի Ալենը) բախվում է իր ժամանակի սոցիալական ցնցումներին, թմրանյութերից ու ռոք երաժշտությունից սկսած մինչեւ քաղաքացիական իրավունքների համար պայքարող շարժում: Ռեժիսորի համար այս նախագիծը սերիալ ստեղծելու առաջին փորձն էր:

«Ես մեծ սխալ եմ գործել: Չեմ պատկերացնում, թե ինչ եմ անում: Իմ կարծիքով արդյունքում կստացվի տիեզերական ծավալների կոնֆուզ»- իր տպավորություններն է պատմել Վուդի Ալենը նկարահանումների ժամանակ:

Սերիալի առաջին եթերաշրջանի ցուցադրությունը կսկսվի սեպտեմբերի 30-ին:



© NEWS.am STYLE