10:11 15 սեպտեմբերի, 2016Նյու Յորքում Նորաձևության շաբաթը կհիշվի ոչ միայն Քանյե Ուեսթի ցուցադրությամբ, այլև Ջիջի Հադիդի քրոջ՝ մոդել Բելլա Հադիդի ընկնելով Մայքլ Կորսի ցուցադրության ժամանակ:

Բելլայից բացի պոդիումով անցել են նաեւ Քենդալ Ջենները, Ջոան Սմոլսն ու մյուս մոդելները:


Շոուի հայտնի հյուրերից էին Սիեննա Միլլերը, Էմիլի Բլանթն ու Աննա Վինտուրը:


Երբ հերթը հասել է Բելլային, մի պահ նա չի կարողացել հավասարակշռությունը պահել բարձրակրունկ կոշիկների վրա ու ընկել է:



Տարօրինակ էր այն, որ ոչ ոք աղջկան չօգնեց բարձրանալ, բայց փոխարենը նրան անմիջապես սկսեցին նկարել այֆոնով: Դե ինչ, դեբիլների սերունդը արդարացնում է իր գոյությունը:

Նշենք, որ 19-ամյա մոդելն ինքը շնորհակալություն է հայտնել Մայքլ Կորսին իրեն ցուցաբերած վստահության համար:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Shutterstock, AP, WWD, Xposure, Getty, Startracks, Rex