Նրբագեղ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ Նյու Յորքում

11:09   15 սեպտեմբերի, 2016

Քիմն ու Քանյեն իրենց ներկայությամբ ու մասնակցությամբ հետաքրքրություն հաղորդեցին Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվան, իսկ հետո հանգիստ անցան իրենց գործերին: Քանյեն, ինչպես գիտեք, հյուրախաղերի է մեկնել՝ ի աջակցություն իր նոր ալբոմին։

Ի դեպ, դրանք երաժշտի առաջին հյուրախաղերնեն երեք տարվա մեջ:

Երեկ զույգին տեսել են այն ժամանակ, երբ նրանք դուրս էին գալիս Նյու Յորքի իրենց բնակարանից:

Քիմն ու Քանյեն գնում են Amalie Arena։

Քիմը շատ նրբագեղ սեւ զգեստ էր ընտրել, իսկ Քանյեն նախապատվությունը տվել էր իր սիրելի փողոցային ոճին՝ մուգ գույնի մարզական վերնաշապիկ, սեւ տաբատ ու բաց շագանակագույն կոշիկներ:

Ուշադրություն դարձնենք հայուհու սեւ փոքրիկ պայուսակին՝ Chanel-ից։

Նշենք, որ յուրաքանչյուր համերգի ժամանակ Քանյեն մոտ 30 երգ է կատարում՝ թե իր նոր ալբոմից, թե հին երգացանկից։

Քարդաշյան- Ջեններ գերդաստանի մի մասն արդեն Ֆլորիդայում է։

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ GC Images, AKM-GSI, Splash



© NEWS.am STYLE