Սոֆիա Վերգարան ամենահարուստ հեռուստատեսային դերասանուհին է Forbes ամսագրի վարկածով

13:11   15 սեպտեմբերի, 2016

Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է ամենահարուստ հեռուստատեսային դերասանուհիների ցուցակը

Հինգերորդ տարին հաջորդաբար վարկանիշում առաջին տեղն է զբաղեցնում Modern Family (Ամերիկյան ընտանիք) սերիալի աստղ Սոֆիա Վերգարան, որն անցած տարի 43 միլիոն դոլար է վաստակել: 44-ամյա կոլումբիացի դերասանուհու եկամուտը հիմնականում կազմել է նրա դերասանական աշխատանքի համար ստացած շահույթը (66 տոկոս), իսկ մնացած գումարը Սոֆիան վաստակել է գովազդային պայմանագրերի շնորհիվ:

Սոֆիային հաջորդում է 30-ամյա ամերիկացի դերասանուհի Քեյլի Քուոկոն The Big Bang Theory սերիալից, որը տարվա ընթացքում 24.5 մլն դոլար է վաստակել:

Ամենահարուստ հեռուստատեսային դերասանուհիների առաջին տասնյակը Forbes ամսագրի վարկածով.

1 Սոֆիա Վերգարա՝ 43 մլն դոլար

2. Քեյլի Կուոկո՝ 24.5 մլն դոլար

3. Մինդի Քալինգ՝ 15 մլն դոլար

4. Մարիշկա Հարգիթեյ՝ 14.5 մլն դոլար

5. Էլեն Պոմպեո՝ 14.5 մլն դոլար

6. Քերի Վաշինգթոն՝ 13.5 մլն դոլար

7. Ստանա Կատիկ՝ 12 մլն դոլար

8. Պրիյանկա Չոպրա՝ 11 մլն դոլար

9. Ջուլիանա Մարգուլիս՝ 10.5 մլն դոլար

10. Ջուլի Բոուեն՝ 10 մլն դոլար



© NEWS.am STYLE