15:27 15 սեպտեմբերի, 2016Նյու Յորքում Նորաձեւության շաբաթը աստիճանաբար մոտենում է ավարտին: Պոդիումների վրա ուշադրության կենտրոնում Քենդալ Ջեններն է, որը աստիճանաբար տարբեր ցուցադրություններում առաջատար մոդելի դերում է ներկայանում:

Ահա այս անգամ էլ Նորաձեւության շաբաթվա ընթացքում Քենդալն իր ընկերուհու՝ Բելլա Հադիդի հետ միասին քայլել է պոդիումով՝ այս անգամ ներկայացնելով Ralph Lauren –ի գարուն-ամառ 2017 հավաքածուն, ու այս անգամ Բելլային բարձրակրունկ կոշիկները վատ դրության մեջ չեն դրել, ու նա այլեւս չի ընկել:




Հավաքածուն, որը շատերը «վեստերն» են անվանել, եկել էին դիտելու Ջուլիանա Մուրը դստեր հետ:


Դերասանուհին դստեր հետ նստած էր դիզայների կնոջ՝ Ռիքիի կողքին:


Ջեսիկա Ալբան` Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլիի հետ (Ռոուզին առանց Ջեյսոն Սթեթհեմի էր):

Ցուցադրությանը ներկա էին նաեւ Բրյուս Սթրինգսթինի զավակները՝ Ջեսիկան ու Էյվանը:







Ռալֆ Լորենը դուրս եկավ ցուցադրության վերջում:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Getty