150 տարվա ընթացքում առաջին անգամ Էդուարդ VII-ի հավաքածուն կմիավորվի

17:48   8 մարտի, 2013

Բրիտանական Էդուարդ VII թագավորի հնությունների հավաքածուն, 150 տարվա ընթացքում առաջին անգամ, միասնաբար կհանվի ցուցադրության:

Artdaily.org-ի փոխանցմամբ, արքայի հավաքածուում, որը նա հավաքել է 1862 թվականին Մերձավոր Արեւելք կատարած ճանապարհորդության ընթացքում, ներառված են հին հունական եւ հին հռոմեական քաղաքակրթություններին առնչվող առարկաներ: Գտածոների հիմնական մասը Ռոդոս կղզու փյունիկյան շիրիմներից ստեղծագործական իրեր են: Հավաքածուից որոշ առարկաներ միապետը նվիրել է: Սակայն իրերի մեծ մասը գտնվում էր Նորֆոլքի թագավորական նստավայրում: Դրանք Բրիտանական թագավորական հավաքածուի մաս էին կազմում:

Ցուցահանդեսն անցկացվելու է մարտի 8-ից հուլիսի 21-ը, Բուքինհեմյան պալատում:



© NEWS.am STYLE