Միշոյի գեղեցկուհի կինը՝ Լարի Քինգի եւ Ջուլիա Ռոբերթսի եղբոր հետ

10:43   16 սեպտեմբերի, 2016

ԱՄՆ-ում հայտնի հայ հաղորդավարուհի եւ պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը շարունակում է համագործակցությունը ամերիկյան հանրահայտ հաղորդավար Լարի Քինգի հետ։ Ամիսներ առաջ Սոնան համագործակցության հրավեր էր ստացել 83-ամյա շոումենից, ինչի մասին գեղեցկուհին արդեն պատմել է NEWS.am STYLE-ին։ 

Фото опубликовано Sona Oganesyan (@sonaoganesyan)

Ամառային արձակուրդից հետո, որը Սոնան վայելել է ամուսնու՝ Միշոյի հետ Խորվաթիայում, Լարի Քինգի թիմը վերադարձել է Լոս Անջելես եւ սկսել աշխատանքային պրոցեսը։

Фото опубликовано Sona Oganesyan (@sonaoganesyan)

Այս մասին տեղեկանում ենք հաղոդավարուհու Instagram-ում հայտնված նոր լուսանկարներից, որոնցում Սոնան Լարի Քինգի, Ջուլիա Ռոբերթսի ավագ եղբոր՝ Էրիկ Ռոբերթսի, ինչպես նաեւ երգչուհի Քեթի Սլեջի եւ ամերիկյան հայտնի պրոդյուսեր Սինդի Կաուենի հետ է։

Фото опубликовано Sona Oganesyan (@sonaoganesyan)



© NEWS.am STYLE