Երեւանում տեղի է ունեցել «Zara»-ի նոր հավաքածուի ցուցադրությունը (ֆոտո)

12:56   21 հոկտեմբերի, 2012

Երեւանի նորձեւության սիրահարների համար երեկ  ուրախությոն երկու առիթ կար: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am STYLE-ը,  բացվեց « Dalma Garden» առեւտրային կենտրոնը եւ տեղի ունեցավ «Zara» խանութի գեղեցիկ շնորհանդեսը: Ի դեպ, խանութը բավականին արագ է թարմացվում. նոր հավաքածուներ ստացվում են երկու շաբաթը մեկ:

Խանութում անցկացվեց նաեւ «Zara» հագուստի ցուցադրությունը:  Դա հնարավոր էր խանութի օրիգինալ դիզայնի շնորհիվ` նրա կենտրոնում պոդիում է պատրաստված, իսկ ցուցադրության ժամանակ հնարավոր էր հանգիստ զբաղվել գնումներով:

Այսպիսով, «Zara»-ի նոր հավաքածուն. պայմանականորեն հավաքածուն կարելի է բաժանել կերպարների երեք խմբի.

Սեքսուալ  եւ դասական- կիպ տաբատներ, կիսաթափանցիկ վերնաշապիկներ` խիստ օձիքներով, նեղ կիսաշրջազգեստներ, բարձր կրունկներ: Նման կերպարը համարձակ կարելի է համարել «այն շեֆը, որի մասին երազում են տղամարդիկ»:

Համարձակ ռոմանտիկա-ծաղկային եւ կենդանական դաջվածքներ, պլիսե կիսաշրջազգեստներ, մորթե ժակետներ, տափակ  եւ բարձրակրունկ կիսճտքավոր կոշիկներ: Այս ամենը ստեղծում է  արտահայտված խառնվածքի տեր աղջկա կերպար. մի կողմից նա բացարձակ դրական կերպար է, մյուս կողմից էլ` «վախեցիր հանդարտ գետից»: Ստացվում է ինտրիգող եւ ոչ սովորական կերպար:

 

Եւ վերջինը` «ռազմական ոճ»- շինելատիպ վերարկուներ, պաշտպանական գույնի տաբատներ, շղթաներով պայուսակներ: Նման ոճով հագնված աղջիկը սակայն չի կորցնում կանացիությունը: Նման մոդելների «կոպտությունը» միայն ընդգծում է կանացի մարմնի նրբությունը: Մի կողմից վստահություն եւ կոշտություն, մյուս կողմից` ընդգծված նրբություն եւ կանացիություն:

 

«Zara»-ն չի շրջանցել նաեւ ուժեղ սեռի ներկայացուցիչներին: Խանութը տղամարդկանց երիտասարդ գործարարի կերպար է առաջրկում. պիջակներ, շարֆեր` հանգիստ գույներով:


Ցուցադրությնաը ներկա էր հայտնի ոսկերիչ եւ դիզայներ Արմեն Նուռը,  ով NEWS.am STYLE-ին իր տպավորությունները փոխանցեց. «Ես սիրում եմ հագնվել այստեղից:  Նախկինում ստիպված էի հագուստը բերել արտերկրից, հիմա ավելի հարմար կլինի: Նոր հավաքածուի վերաբերյալ իմ ակնկալիքներն արդարացան: «Zara»-ի տղամարդկանց  հավքածուի առանձնահատկությունն այն է, որ այն տղամարդակային է: Դա այսօր բացառիկ բան է»:

Հիշեցնենք, որ այդ սեզոնի թրենդը, ինչպես նախապես հայտնել էր NEWS.am STYLE-ը, մորթե ժակետները, մեծ պայուսկաները, 50-ականների անթերի դասական ոճն է: Ինչպես երեւում է, «Zara»-ն այս ամենը հաշվի է առել իր նոր հավաքածուում: Այնպես որ գրեթե հարյուր տոկոսանոց հնարավորություն կա հագնվել այստեղ եւ ետ չմնալ նորաձեւության միտումներից:

Տեքստ: Անահիտ Գրիգորյան NEWS.am STYLE

Ֆոտո: Արսեն Սարգսյան NEWS.am STYLE



© NEWS.am STYLE