Բիրմինգեմում մեկնարկել է շների Crufts շոուն (ֆոտո)

18:19   8 մարտի, 2013

Բիրմինգեմի (Մեծ Բրիտանիա) Ազգային ցուցադրասրահի կենտրոնում մեկնարկել է համաշխարհային ճանաչված Crufts շների շոուն:

Ըստ The Epoch Times-ի, 4 օրերի ընթացքում աշխարհի 41 երկրի ավելի քան 25 հազար շներ պայքարելու են «Լավագույն շուն» տիտղոսի համար: Արտերկրից բերվելու է 2.131 շուն: Ցուցադրության ժամանակ նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ միաժամանակ: Այս շոուի ընթացքում մրցանակ ստանալը բարձրագույն պարգեւ է համարվում շների եւ նրանց տերերի համար:

Հիշեցնենք, որ ցուցահանդեսն իր անունը ստացել է դրա հիմնադիր Չարլզ Քրաֆտի պատվին: Այսօրվա անվամբ առաջին շոուն անցկացվել է 1891 թվականին: Այն ժամանակ դրան մասնակցել է ավելի քան 2 հազար շուն: 2013 թվականի ցուցադրությունը կտեւի մինչեւ մարտի 10-ը:



© NEWS.am STYLE