Կրքոտ VARDA–ն սադրիչ լուսանկար է ներկայացրել

14:27   16 սեպտեմբերի, 2016

Այսօր կարծես մերկանալու օր լինի: Հավանաբար այն պետք է նշել օրացույցում: Նախ՝ Քիմ Քարդաշյանն էր հասցրել Snapchat-ի իր բաժանորդներին ուրախացնել համարձակ ֆոտոշարքով, որտեղ նա ամբողջովին մերկ է։

Միկրոբլոգում կարճ հոլովակ տեղադրելով, որտեղ մերկ Քիմն իրեն նկարահանում է, ռեալիթի շոուի 35-ամյա աստղը հայտարարել էր, որ պատրաստվում է մարմնին արեւայրուքի սփրեյ քսել:

Քիմից ոչ մի քայլով հետ չի մնացել նրա կրտսեր քույրը՝ Քայլին, որը Նյու Յորքի Նորաձեւության շաբաթի ավարտից հետո Լոս Անջելես է վերադարձել եւ իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ իր տան անձնական սենյակում կեցվածք է ընդունել ներքնազգեստով:

Դե, իսկ հիմա Instagram-ում նաեւ VARDA-ն է ուրախացրել «կրքոտ» լուսանկարների շարքով:

«Շշմելու գեղեցիկ զգեստ է, բայց ես դրա մեջ «չտեղավորվեցի»»,- լուսանկարներից մեկն այսպես է մակագրել նա:

«Բարի լույս: Յուրաքանչյուրն իր վախերն ու բարդույթներն ունի, ինչ-որ մեկը դրանք սկզբունքներ է անվանում, դաստիարակություն… Ես էլ իմ վախերն ու բարդույթներն ունեմ, բայց մշտապես պայքարում եմ դրանց դեմ: Ինձ այս լուսանկարը շատ է դուր գալիս, դրա համար այն ձեզ էլ եմ ներկայացնում՝ հասկանալով, որ այն շատերի համար «սահմաններ է խախտում»… Ես էլ տաբուներ ունեմ, այդ պատճառով կադրի մի հատվածը կտրել եմ… Հ. Գ. Բայց գեղեցիկ լուսանկար է, չէ՞»,- լուսանկարի տակ գրառել է գեղեցկուհին:



© NEWS.am STYLE