Հրաշալի սկիզբ. «Հիսուն երանգով ավելի մուգ» ֆիլմի թրեյլերը գերազանցել է «Աստղային պատերազմների» ռեկորդը

15:41   16 սեպտեմբերի, 2016

Եթե չիմանաք, թե ինչ կարելի է նվիրել սիրելի կնոջը փետրվարի 14-ին՝ նրան կինոթատրոն հրավիրեք:

Օրերս մենք ձեզ ներկայացրեցինք «Հիսուն ավելի երանգով մուգ» ֆիլմի թրեյլերը, իսկ հիմա Universal ընկերությունը, որը արտադրել է ֆիլմը, հայտնում է, որ ֆիլմի առաջին թրեյլերը (ոչ թե Youtube–ում այլ ընկերության կայքում) գերազանցել է այն ռեկորդը, որը սահմանել էր «Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնք» ֆիլմի թրեյլերը:

AceShowbiz-ի փոխանցմամբ տեսահոլովակը հրապարակմանը հաջորդած առաջին 24 ժամերին ամենաշատ դիտում հավաքած թրեյլերն է դարձել:

Առաջին օրվա ընթացքում թրեյլերը 114 մլն դիտում է հավաքել: Դա ավելի շատ է, քան «Ուժի զարթոնքը» ֆիլմի թրեյլերի ցուցանիշը (112 մլն)։

Գլխավոր դերերում նույն Դակոտա Ջոնսոնն  ու Ջեյմի Դորնանն են։

Ֆիլմի երկրորդ մասի ռեժիսորը Ջեյմս Ֆոուլին է, որը հայտնի է Մադոննայի հետ իր համագործակցությամբ («Ո՞վ է այս աղջիկը» ֆիլմում ու մի քանի տեսահոլովակներում), Ալ Պաչինոյի դերակատարմամբ «Ամերիկացիները ֆիլմով» ու նրանով, որ նկարահանել է «Խաղաքարտե տնակ» քաղաքական թրիլերի մոտ մեկ քառորդը:



© NEWS.am STYLE