Հռոմում բացվել է Տիցիանի կտավների ցուցահանդեսը

18:51   8 մարտի, 2013

Հռոմի Scuderie del Quirinale պատկերասրահում բացվել է իտալացի նկարիչ Տիցիանի Վերածննդի դարաշրջանի կտավների ցուցահանդեսը:

Պատկերասրահի պաշտոնական կայքի համաձայն, Տիցիանի նկարների նման լայնամասշտաբ ցուցադրություն առաջին անգամ կազմակերպվել է 1935 թվականին: Ցուցահանդեսում ներկայացված է մեծ գեղանկարչի 39 կտավ, որոնք բերվել են Վենետիկի, Հռոմի, Նեապոլի, Ֆլորենցիայի, Անկոնի, Բոլոնյայի, Բերգամոյի, Փարիզի, Մադրիդի, Վիեննայի, Բեռլինի, Վաշինգտոնի, Լոնդոնի, Բուդապեշտի թանգարաններից: «Ձեռնոցով տղամարդը»՝ Լուվրից, «Ֆլորա»-ն՝ Ուֆֆիցի պատկերասրահից, նկարչի ուշ շրջանի ինքնադիմանկարը՝ Պրադոյի թանգարանից, ցուցահանդեսին ներկայացված արվեստագետի ամենից հայտնի աշխատանքներն են:

Ցուցադրությունը կտեւի մինչեւ հունիսի 18-ը:



© NEWS.am STYLE