Քիմ Քարդաշյանը անկեղծ լուսանկարներով շնորհավորել է օգնականին ծննդյան առթիվ

16:32   16 սեպտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանի շուրջ թրոլինգը շարունակվում է։ Այսօր 35-ամյա հայուհին ուրախացրել է Snapchat–ում իր բաժանորդներին սադրիչ լուսանկարներով, որոնցում ինքն ամբողջովին մերկ է։ Միկրոբոլգում տեղադրելով փոքրիկ հոլովակ, որում մերկ Քիմը նկարահանում է ինքն իրեն, ռեալիթի շոուի աստղը հայտնում է, որ պատրաստվում է արեւայրուքի սփրեյ քսել մարմնին։

Բայց գործը դրանով չի վերջացել։ Քիմը շնորհավորել է իր անձնական օգնական Ստեֆանի Շեփարդին ծննդյան օրվա կապակցությամբ՝ իր Twitter–ում տեղադրելով լուսանկարներ եւ հումորով շնորհավորանքներ։

Քիմը ներկայացրել է Մեքսիկայում իր արձակուրդի լուսանկարները։

«Շնորհավորում եմ, Ստեֆ։ Ես պաշտում եմ մեր այս լուսանկարը (Ստեֆը երեւում է հայելու արտացոլանքի մեջ)»,– մակագրել է հայուհին լուսանկարը։

«Դու շատ պատասխանատու ես եւ երբեք չես խմում աշխատանքի ժամանակ»,– գրել է Քիմը լուսանկարի տակ, որում Ստեֆի ձեռքին ալկոհոլի բաժակ է։

«Շնորհակալություն, որ միշտ իմ հետեւում ես եւ ուտում ես իմ կերակուրների մնացորդները»,– ծաղրել է Քիմը։

«Շնորհակալ եմ, որ դու իմ գլխավոր անզգամն ես, առանց քեզ ինձ համար շատ դժվար է։ Շնորհավոր ծնունդդ»,– գրել է հայուհին։

 

 



© NEWS.am STYLE