Սուսաննա Պետրոսյանը՝ ամուսնու հետ Չինաստանում

11:44   17 սեպտեմբերի, 2016

2016-ի օգոստոսը աստղային հարսանիքների ամիս կարելի է անվանել, քանզի հենց այդ ժամանակ պսակադրվեցին հայկական շոուբիզնեսի մի քանի ներկայացուցիչներ՝ Արամեն, Արման Նշանյանը, ինչպես նաեւ «Հայ Սուպերսթար» նախագծի առաջին հաղթող Սուսաննա Պետրոսյանը:

A photo posted by Susanna Petrosyan (@susannapetrosyanofficial) on

Սուսաննան օգոստոսի 6-ին հավերժ սիրելու եւ հնազանդ լինելու խոստում տվեց իր ընտրյալին՝ Գեորգ Գասպարյանին: Երգչուհու եւ նրա՝ մասնագիտությամբ բժիշկ-կենսաքիմիկ փեսացուի պսակադրությունը տեղի էր ունեցել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։

Իսկ այժմ երջանիկ նորապսակները որոշել են մի քանի օր անցկացնել Չինաստանում:   Այս մասին տեղեկանում ենք Սուսաննայի Instagram-ում հայտնված լուսանկարից:

A photo posted by Susanna Petrosyan (@susannapetrosyanofficial) on

«Իմ միակը»,- լուսանկարը մեկնաբանել է երգչուհին: 



© NEWS.am STYLE