14:05 17 սեպտեմբերի, 2016Երգիչ Հայկ Կասպարովը նոր տեսահոլովակ ունի, որը նկարահանվել է «Սիրահարվել ա» երգի հիման վրա: Այս աշխատանքը համագործակցություն է Dj Արմանի հետ.
«Երգի երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է, որը նաեւ իմ երաժշտական պրոդյուսերն է, իսկ խոսքերը գրել է երգիչ Վլադիմիր Պողոսյանը: Արմանի հետ ծանոթացել ենք միջոցառումներից մեկի ժամանակ եւ հենց այդպես որոշեցինք ունենալ համատեղ երգ եւ տեսահոլովակ նկարահանել դրա հիման վրա»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց երգիչը:
Հայկի նոր տեսահոլովակը նկարահանվել է Հոլանդիայում, ռեժիսորն Ալեքս Կարղանյանն է, իսկ հերոսուհու դերում հանդես է եկել «Հոլանդիայի ձայնը» նախագծի մասնակից երգչուհի Իզաբելան:

Համացանցում վերջին շրջանում հաճախ էր քննարկվում նաեւ Հայկ Կասպարովի ամուսնալուծության լուրը: Երգչից հետաքրքրվեցինք, թե ինչ կարգավիճակում է այս պահին նրա սիրտը.
«Միայն կասեմ, որ երգը կոչվում է «Սիրահարվել ա»՝ վառ ու գունավոր աշխատանք: Ես գրում ու զգում եմ այն, ինչ կա երգում եւ տեսահոլովակում»:
Սյունե Առաքելյան