Սեքսուալ զգեստով Քիմ Քարդաշյանը՝ Մայամիում Քանյե Ուեսթի համերգին

14:25   17 սեպտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանը երեկ կեսօրին արդեն հասցրել էր աչքի ընկնել Մայամիում՝ քույրեր Քորթնիի եւ Քլոեի հետ այցելելով Dash store բուտիկ: Հայուհին մերկ կուրծքը ցուցադրող տոպ էր հագել:

Իսկ ահա երեկոյան Մայամիում կայացավ Քանյե Ուեսթի համերգը: 39-ամյա ռեփերն անկասկած ցնցեց հանդիսատեսին: 

Իսկ ինչպես ցնցեց Քիմը...

35-ամյա աստղը համերգին ներկայացել էր բաց զգեստով, ինչի մասին հայտնել էր իր Snapchat-ում:

 

Համերգին ներկա էին նաեւ Քորթնին եւ Քլոեն, բայց տեսախցիկների ուշադրությունը կենտրոնացած էր միայն Քիմի վրա, որը նորից պարծեցել է իր մերկ կրծքով:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Xposure, Famefly.net, INFPhoto



© NEWS.am STYLE