Մինսկում շոկոլադե սենյակ է բացվել

19:15   8 մարտի, 2013

Մարտի 8-ին Միսնկի «ALL» առեւտրի կենտրոնում բացվել է սենյակ, որն ամբողջությամբ պատրաստված է շոկոլադի տարբեր տեսակներից:

Belaruspartizan.org-ի տեղեկացմամբ, սենյակի բոլոր առարկաները պատրաստված են սեւ, կաթնային եւ սպիտակ շոկոլադից: 20 մ.քառ. մակերեսով յուրահատուկ այս սենյակի ստեղծման համար շուրջ 600 կգ քաղցր նյութ է օգտագործվել. 50% սեւ, 30% կաթնային եւ 20% սպիտակ շոկոլադ: Երկու ամիս տեւած սենյակի պատրաստման աշխատանքներին մասնակցել են Եվրոպայի շոկոլադի լավագույն մասնագետները:

Շոկոլադե սենյակ կարելի է այցելել մարտի 8-ից մինչեւ ապրիլի 14-ը: Ցուցադրության ավարտին շոկոլադը կմասնատվի եւ կբաժանվի կենտրոնի այցելուներին:



© NEWS.am STYLE