Ինչպես պահպանել գեղեցկությունը եւ առողջությունը

19:15   8 հոկտեմբերի, 2016

Եղանակների անցումային օրերին մրսածության հիվանդությունների դեպքեր ավելի հաճախ են հանդիպում: Լցված քիթ, կարմիր կոկորդ, ջերմություն, արցունքներ… այդ պահերին այլեւս սիրտ չի լինում մտածելու գեղեցկության մասին … Ո՞րն է պատճառը:

Մասնագետների կարծիքով գլխավոր պատճառը թուլացած իմունիտետն է: Մեր օրգանիզմն ունակ չէ պայքարել շրջակա միջավայրի դեմ: Իմունիտետը կարծես մեր թիկնապահը լինի, համարձակ պաշտպանը տարբեր գրոհների եւ անախորժությունների դեմ: Ինչ-որ մեկը մանկուց ունի առողջ իմունիտետ: Եւ այդուհանդերձ, ցանկացած իմունիտետ ժամանակի ընթացքում կորցնում է պաշտպանական հատկությունները եւ կարիք ունի վերականգնման:

Իմունային ակտիվության նվազման առաջին նշաններն ի հայտ են գալիս, երբ դուք արագ հոգնում եք, լինում է քնի պակաս կամ էլ ձեզ տանջում է անքնությունը, հաճախակի գլխացավերը, մկանային եւ հոդային ցավերը: Հետզհետե դուք սկսում եք զգայուն դառնալ ցանկացած վարակի նկատմամբ: Շրթունքների հերպեսը խորհրդանշում է օրգանիզմում ծագած խաթարումը եւ որ անհրաժեշտ է անհապաղ դիմել միջոցների: Եւ պետք է ոչ թե պարզապես բուժել հարբուխը կամ մրսածությունը, այլ սկսել համալիր բուժում: Եթե նախօրոք չանհանգստանաք, ապա վերջին փուլում ձեռք կբերեք քրոնիկ հիվանդություններ։

Մեր իմունային համակարգը բարդ մեխանիզմ է: Այն արձագանքում է արտաքին աշխարհի եւ մեր օրգանիզմի զանազան մանր փոփոխություններին: Վնասակար էկոլոգիան, վատ սնունդը, անհրաժեշտ վիտամինների բացակայությունը, սթրեսային իրավիճակները, քրոնիկ հիվանդությունները, վարակները` այս ամենը խորը ճեղքեր են առաջացնում իմունային համակարգի մեջ: Բացի այս` անվերջ տեւող ձմեռը, վերահաս մթնշաղերը, ձյունախառն ցեխը, պատուհանից բացվող գորշ բնապատկերը հարուցում են հոգեկան եւ ֆիզիկական տհաճություններ:

Ի՞նչ է հարկավոր անել

Դիետոլոգները խորհուրդ են տալիս սննդակարգում ունենալ ավելի շատ բանջարեղեն, մրգեր, ընկույզ, բուսական յուղ: Մարդու ամենօրյա ռացիոնում պետք է ներառված լինի տարատեսակ կանաչեղեն, ոչ միայն մաղադանոս եւ սամիթ, այլև կանաչ աղցան, նեխուր: Իմունիտետը բարձրացնելու հիանալի միջոց են ձկան եւ ծովամթերքի պարունակած վիտամիններտ եւ հանքային աղերը: Բայց պետք չէ այդ մթերքը ենթարկել երկարատեւ ջերմային մշակման, քանի որ օգտակար նյութերը կոչնչանան:
Գլխավոր աղբյուրը հարուստ վիտամիններն են` մրգերը եւ բանջարեղենը, թարմ քամած հյութերը:

Լողով զբաղվելը, սառը ջրով ցողվելը եւ կոնտրաստ ցնցուղը օգնում են ամրացնել օրգանիզմը: Ձմռանն օգտակար է այցելել ռուսական բաղնիք: Տեւական պարապմունքները մարզասրահում, ֆիտնեսով զբաղվելը բարձրացնում են տոնուսը:
Իմունիտետը բարձրացնող բնական միջոցը բուժական տարբեր խոտերը եւ բույսերն են` աստղածաղիկ, դեղնարմատ, խատուտիկ, երեքնուկ, սխտոր, հիպերիկ, կղմուխ, մասուր, էխինացեա եւ այլն: Բուսական թուրմերն ու եփուկները օգտագործվում են և կանխարգելիչ, և բուժական նպատակներով:

Աղբյուրը` Woman.ru



© NEWS.am STYLE