Թեյլոր Սվիֆթը ամենապոպուլյար աստղն է սոցցանցերում

13:45   19 սեպտեմբերի, 2016

Թեյլոր Սվիֆթը ամենապոպուլյար աստղն է սոցցանցերում: Sport պարբերականը հրապարակել է սոցցանցերում ամենապոպուլյար աստղերի վարկանիշը

Apple Tree Communications ընկերության տվյալներով սոցցանցերում ամենապոպուլյար աստղի դափնիները բաժին են հասել ամերիկացի քանթրի- փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթին:

Instagram, Twitter и Facebook սոցցանցերում նրա բաժանորդների ընդհանուր թիվը 246 մլնի է հասնում: Երկրորդ տեղում պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշթիանու Ռոնալդուն է: Մարզիկի ֆոլովերների թիվը 238 մլն է կազմում:

Երրորդ տեղը բաժին է հասել փոփ երգչուհի Քեթի Փերրիին: Երգչուհու սոցցանցերին 219 մլն մարդ է հետեւում:

Չորրորդ տեղը զբաղեցրել է ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը՝ 205 մլն բաժանորդներով:

Հնգյակը ամփոփում է բարբադոսյան երգչուհի Ռիհաննան: Նրա երկրպագուների թիվը սոցցանցերում 190 մլն-ի է հասնում:

Աղբյուր՝  Ivona



© NEWS.am STYLE